տուն Լուրեր Ոստիկանությունը՝ Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ արձակված կրակոցների մասին

Ոստիկանությունը՝ Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ արձակված կրակոցների մասին

106
0

ՀՀ ոստիկանության հասարկայնության հետ կապերի և լրատվության վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով պարզաբանում է Սամվել Բաբայանի թիմի հայտարարությունը:

Ոստիկանության պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.

Քիչ առաջ Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկատվություն է հրապարակել մայիսի լույս 29 գիշերը Սևան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Տեղեկացնենք, որ նախքան այդ հայտարարությունը ոստիկանությունն արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ և ոստիկանության պետի հանձնարարությամբ ձեռնարկվել և այս պահին էլ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն։

Ավելի վաղ AraratNews.amհայտնել էր, որ կրակել են Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ: