տուն Լուրեր Ոստիկանությունը՝ դպրոցում երեխային բռնության ենթարկելու մասին

Ոստիկանությունը՝ դպրոցում երեխային բռնության ենթարկելու մասին

101
0

ոստիկանություն

Araratnews.am-ը տեղեկացրել է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում 7-ամյա երեխայի նկատմամբ բռնության մասին: Երեխայի մայրը դիմելու է ոստիկանություն, քաղաքապետարան, ԿԳ նախարարություն: Araratnews.am-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հետ՝ պարզաբանում ստանալու: «Ոստիկանությունը հրապարակմանը ծանոթ է, նյութեր են նախապատրաստում»,- տեղեկացրին  մեզ ոստիկանությունից:

Փորձեցինք քաղաքապետարանից պարզաբանում ստանալ: Ինչպես միշտ, մեզ հորդորեցին խնդրի վերաբերյալ գրավոր հարցում ուղարկել:

Սոնա Դավթյան