Այսօր «Գրանտ Հոլդինգ»-ը Աշխատավորների տոնին ընդառաջ միջոցառում է կազմակերպել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Միջոցառմանը մասնակցելու համար Հանրապետության հրապարակ է ժամանել նաև Սերժ Սարգսյանը: Այդ նույն ժամանակ Ազատության հրապարակում իրենց բողոքի ձայնն էին կրկին բարձրացրել նաիրիտիցները:
Araratnews.am-ի թղթակցի փոխանցմամբˋ նաիրիտցիները փորձել են մոտենալ Սերժ Սարգսյանին և տեղեկանալ իրենց պարտքի մարման մասին, մինչդեռ ոստիկանները պատնեշ են կառուցել քաղաքացիների և նրա միջև, իսկ վերջինս ուղևորվել է դեպի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնˋ մասնակցելու միջոցառմանը: