տուն Լուրեր Ոստիկանները համոզում են, քաղաքացիներըˋ չեն զիջում

Ոստիկանները համոզում են, քաղաքացիներըˋ չեն զիջում

96
0

11650807_661806900587467_473038877_n

Քաղաքացիները շարունակում են նստած մնալ Բաղրամյան 26-ում և համառորեն չեն հեռանում տեղից: Մինչև Օսիպյանը փորձում է հանդարտության կոչ անելˋ ասելով, որ ակտիվիստների մի խումբ կարող է բարձրանալ նախագահական, ակտիվիստները չեն շտապում վեր կենալ տեղից: Վերջիններս նաև կոչ են անում ոստիկաններին միանալ իրենց:

Հիշեցնենք, որ չորս օր Ազատության հրապարակում կազմակերպած նստացույցի հետո այսօր ակտիվիստները շարժվեցին դեպի Բաղրամյան 26, մինչդեռ Գրողների տան շենքի մոտ ստիպված եղան կանգ առնել, քանի որ ոստիկանները պատնեշ են կառուցել և թույլ չեն տալիս քաղաքացիներին մոտենալ նախագահի նստավայրին:

Նշենք նաև, որ քիչ առաջ ցուցարարներին միացավ նաև Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Ավելի վաղ Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է  տարածել, համաձայն որիˋ  անօրինական հավաքի կազմակերպիչները իրականացնում են անօրինական երթ դեպի ՀՀ Նախագահի նստավայր եւ զգուշացնում է, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ: