Հունիսի 2-ին ոստիկանության Էրեբունու բաժնում մի կին հաղորդում տվեց, որ մայիսի 31-ին, օրը ցերեկով, Նոր-Արեշի 15-րդ փողոցում ինչ-որ մեկը թիկունքից մոտեցել է իրեն, պարանոցից պոկել ոսկյա շղթան`խաչով, ու փախել:
Հաղորդում ստանալուց անմիջապես հետո քրեական հետախույզները որոնողական աշխատանքներ սկսեցին: Կողոպուտը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու նպատակով, օպերատիվ հարցումներից զատ, իրավապահներն ուսումնասիրեցին դեպքի վայրին հարակից շենքերի և օբյեկտների մոտ տեղադրված տեսախցիկների տեսագրությունները:
Քրեական հետախույզները չէին սխալվել: Կասկածյալը ոչ միայն խոստովանեց կատարածը, այլև քննչական փորձարարության ժամանակ ներկայացրեց, թե փողոցի որ հատվածում, ինչպես է կատարել կողոպուտը, որ կողմ փախել: Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումները գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: