տուն Լուրեր Ոստիկանը 50.000 դոլար է պահանջել Starbucks-ից թափված սուրճից այրվելու համար

Ոստիկանը 50.000 դոլար է պահանջել Starbucks-ից թափված սուրճից այրվելու համար

111
0

star.thumb

Ամերիկյան Հյուսիսային Քարոլինայի նահանգի Ռոլի քաղաքի ոստիկան Մեթյու Քորը դատի է տվել Starbucks սրճարանների ցանցին այն բանից հետո, երբ այրվել է սուրճից: Ոստիկանը հայցում պահանջել է  50 հազար դոլարի փոխհատուցում: Այս մասին, հղում անելով Associated Press-ին, գրում է Lenta.ru-ն:

Կայքի փոխանցմամբ` ոստիկանը նշել է, որ  բաժակի կափարիչը դուրս է թռել և տաք սուրճը լցվել է իր ծնկներին: Սակայն առաջացած խնդիրը չի ավարտվել այրվածքներով: Քորը ասել է, որ սուրճը թափվելն իր մոտ այնքան մեծ սթրես է առաջացրել, որ ակտիվացել է իր ունեցած հիվանդությունը, որի արդյունքում ստիպված է եղել վիրահատությամբ հեռացնել աղիքների մի մասը:

Starbucks-ի փաստաբանները հայտնել են, որ ընկերությունը տարեկան վաճառում է մոտ 4 մլրդ բաժակ սուրճ, որոնք արտադրում է International Paper-ը և այս ժամակահատվածում միայն 59 նման միջադեպ է գրանցվել: Միաժամանակ, սուրճը, որն այդքան անհաջող կերպով իր վրա է թափել ոստիկանը, նրան անվճար է տրամադրվել, ուստի Starbucks-ը հերքել է հայցը: