Տոկիոյի ճանաչված «Գինզո Տանակա» ոսկերչական զարդերի խանութներից մեկում ոսկուց պատրաստված տոնածառ են տեղադրել, որի բարձրությունը 2,5 մ է, քաշը՝ 12 կգ. հաղորդում է Mirror պարբերականը։ Եղեւնին պատրաստվել է 5 ամսվա ընթացքում 15 վարպետների քրտնաջան աշխատանքի շնորհիվ։
Տոնածառը զարդարում են 50 խոլորձ՝ յուրաքանչյուրը 1500 դոլար արժողությամբ, իսկ գագաթին շողում է ամենաթանկ զարդը՝ 65 հազար դոլար արժողությամբ աստղը։ Ծառն իր զարդարանքներով գնահատվում է շուրջ 2 միլիոն դոլար։