տուն Լուրեր «Ոսկե ծիրանի» մամուլի խոսնակը՝ Սամվել Ալեքսանյանին պարգևատրելու մասին

«Ոսկե ծիրանի» մամուլի խոսնակը՝ Սամվել Ալեքսանյանին պարգևատրելու մասին

160
0

Երեկ գործարար Սամվել Ալեքսանյանը «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում պարգևատրվել է «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով:

Araratnews.am-ը կապ հաստատեց փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչ ներդրում ունի Սամվել Ալեքսանյանը փառատոնի կազմակերպման գործում, որ պարգևատրվել է։ Խաչատրյանը չպատասխանեց մեր հարցին՝ խոսափողը փոխանցելով կինոփառատոնի մամուլի խոսնակին։

Վերջինս նշեց, որ Սամվել Ալեքսանյանը տարիներ շարունակ մեծ աջակցություն է ցուցաբերել փառատոնին և դրա համար պարգևատրվել է այս տարի․ «Ամեն տարի բարերարներից մեկը կամ երկուսը պարգևատրվում են, այս տարի էլ Սամվել Ալեքսանյանը պարգևատրվեց»։

Հարցին՝ արդյոք Ալեքսյանյանը «Ոսկե ծիրանից» զատ մշակութային ոլորտին որևէ կերպ աջակցել է, խոսնակն արձագանքեց, որ տեղյակ չէ, բայց փառատոնին աջակցելով օգնել է, որ աշխարհում իմանան Հայաստանի մասին, գան ու մասնակցեն։

Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանին պարգևատրելու կապակցությամբ կարծիք էր հայտնել նաև ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը։