France Football պարբերականը դեկտեմբերի 12-ին կհայտնի «Ոսկե գնդակի» դափնեկրի անունը. մրցանակը հանձնվում է տարվա լավագույն ֆուտբոլիստին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հաղթողի անունը հայտնի կլինի դեկտեմբերի 13-ին: Պարբերականը հրապարակել էր հավակնորդների անունները. ցուցակի մեջ ընդգրկվել էին 30 ֆուտբոլիստներ:
ՖԻՖԱ-ն այս տարվանից չի հանձնելու մրցանակը կազմակերպության և France Football-ի համագործակցության ավարտից հետո: