տուն ժամանց Որտեղ կլինեն հայ աստղերը Նոր տարվա գիշերը (ֆոտոշարք)

Որտեղ կլինեն հայ աստղերը Նոր տարվա գիշերը (ֆոտոշարք)

215
0

Այս տարի հայ աստղերից շատերը Նոր տարվա գիշերն աշխատելու են Միացյալ Նահանգներում, օրինակ՝ Էրիկը, Լյուսին եւ Արամ mp3-ը հանդես կգան համատեղ համերգով Լոս Անջելեսի Ալյուր համերգասրահում, Կարեն Բոքսյանն ու Արա Մարտիրոսյանը ելույթ կունենան Լաս Վեգասի Ֆաբրիցիո համերգասրահում, Լիլիթ Հովհաննսիյանը կլինի Գլենդելի Հիլթոն հյուրանոցում: Երգչուհի Նանան եւ Ալեն Սարգսյանը ելույթ կունենան Դուբայում: Դերասաններ Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը, երգիչներ Արամեն, Մարտ Բաբայանը, Սոնան եւ այլք հանդես կգան Մոսկվայի Պրինս Պարկ Հոթելում, մեկ այլ խմբակային համերգ տեղի կունենա հունվարի մեկին մոսկովյան Չայխանաներից մեկում: Հետտոնական ժամանակաշրջանում՝ փետրվարի 3-ից 19-ը եվրոպական համերգային շրջագայություն կունենան Սիլվա Հակոբյանն ու Արամեն: Ի տարբերություն այս բոլոր արտիստների, Հայաստանում դեպկտեմբերի 31-ին ելույթ կունենան Միհրան Ծառուկյանը՝ Ծաղկաձորի Էլեգանտ հյուրանոցային համալիրում, Եւ Մարտին Մկրտչյանը՝ Դիլիջանի Բեսթ Վեսթերն հյուրանոցային համալիրում: Դեկտեմբերի 31-ին աստղաշատ տոն կլինի նաեւ նորաբաց Սաֆ քլաբում՝ Արսեն Սաֆարյանի գլխավորությամբ: Հայ աստղերի աշխատանքային գրաֆիկից առայժմ հայտնի է այսքանը: