Հունիսի 26-ին Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցում Բագրատ Եպիսկոպոս Գալստյանի օրհնությամբ պսակադրվեցին երգչուհի Ինգա Արշակյանն ու Աշոտ Սահակյանը։ Եկեղեցու բակում կայացել է նաև զագսի արարողությունը:
Երգչուհին առաջին անգամ խոսել է ամուսնության մասին ու պատմել, որ ամուսնու հետ ընկերություն են արել մոտ մեկ տարի, իսկ այս Ամանորին նշանվել էին։ Ինգայի ընտրյալը՝ Աշոտը, մանագիտությամբ էներգետիկ է և աշխատում է ՀԷՑ-ում՝ որպես առաջատար ճարտարագետ:
Զույգի հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել «Լաթար» ռեստորանային համալիրում։ «Մենք ուզում էինք ստեղծել մտերմիկ, ջերմ մթնոլորտ։ Շնորհակալ եմ Մարինա Վենիսին՝ գեղեցիկ ծաղկե ձևավորման համար»,- ասաց Ինգան։ Նրա խոսքով՝ նախընտրել են մեծ հարսանիք չանել, որպեսզի իրենց հյուրերը լինեն միայն մոտ ընկերներն ու հարազատները։ Զույգի հայտնի հյուրերի ցանկում են եղել Արթուր Գրիգորյանը, Թաթան, Ավետ Բարսեղյանը, Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Ժակը, Լիլիթ Մարգարյանը և այլք։
Ավետը ստանձնել էր հանդիսավարի «պաշտոնն» ու ապահովել երեկոյի բարձր տրամադրությունը, պարբերաբար նրան ընկերակցում էր Ժակը:
Երգչուհին 2 զգեստ է հագել միջոցառման ժամանակ։ Հարսանյաց զգեստը տարամդրել է Լիլիթ Մարգարյանը, երկրորդ՝ երեկոյան զգեստը և հարսնաքրոջ՝ Անուշի զգեստը տրամադրել էր «Harmony» նորաձության տունը. դրանց հեղինակը Միկա Դանիելյանն է։ Դիմահարդարումն արել է Հրանուշ Եղոյանը, վարդսահարդարումը՝ Սեդրակ Ղամբարյանը։
Հարսանիքից հետո նրանք մեղրամսի են մեկնել Փարիզ, Պալմա-դե-Մայորկա և Բրյուսել։ Ինգան և ամուսինն առանձին են ապրում։ «Ամուսնությունից հետո կյանքն իհարկե փոխվում է, մենք փորձում ենք ստեղծել մեր փոքրիկ աշխարհը», – ասաց Ինգան։
Երգչուհու փոխանցմամբ՝ ամուսնությունից հետո էլ շարունակելու է աշխատել։ «Ամուսինս դեմ չէ իմ կարիերային։ Ընդհակառակը՝ նա ոգևորում և օգնում է ինձ: Արդեն կան որոշ նախագծեր, որոնք դեռ սկզբնական փուլում են և չեմ ցանկանում լուսաբանել, սակայն կարող եմ ասել, որ հեղափոխական նորություններ են սպասվում», – ասաց նա։
Ամբողջությամբ կարդացեք այստեղ: