տուն Լուրեր Որտե՞ղ է մեր դիվանագիտության կոպտագույն սխալը ԼՂՀ հարցում

Որտե՞ղ է մեր դիվանագիտության կոպտագույն սխալը ԼՂՀ հարցում

79
0

F8DF8E6A-2D98-4859-A498-EC2D1181F180_mw1024_s_n

ԼՂՀ անկախությունը ճանաչելու օրը եղել է Շուշիի ազատագրումից հետո 1992-ին, բայց մենք բաց թողեցինք ու դրանից հետո մինչ օրս բոլոր իշխանությունների մոտ եղավ այն պատասխանը, թե դեռ ժամանկը չէ ճանաչելու:

Այսօր այս մասին Ազգային Ժողովում իր ելույթի ժամանակ ասաց «Ժառանագություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Մեր դիվանագիտությունը կոպտագույն սխալ գործեց, որ զինադադարի պայմանագիրը կնքեց: Փոխանակ երկարացնես քո պայմանը, երբ որ դու հաղթել ես,  զինադադարի պայմանագիր ես կնքում Ադրբեջանի խնդրանքով: Ու հիմա էլ այդ սխալ ջրհորից օգտվում է մեր դիվանագիտությունը: Թիվ մեկ հարցը պետք  լիներ Ղարաբաղի ճանաչումը, իսկ մենք Ղարաբաղին մեր իսկ ձեռքերով դուրս մղեցինք բանակցային գործընթացից, և Ադրբեջանը օգտվեց դրանից ու մինչև հիմա ասում է, որ դա Հայաստանի կողմից հողային պահանջ է Ադրբեջանի նկատմամբ: Իսկ միգուցե հետ գնանք  և տեսնենք, թե ով կանխեց Ղարաբաղի ճանաչման ճիշտ ժամանակը: Դեյուրե Ղարաբաղը այսօր գտվում է գրողի ծոցում, որովհետև միջազգային հանրությունն ասում է, որ այն գտնվում է Ադրբեջանի գրողի ծոցում»,-ասաց Հակոբյանը: