ԱԺ-ում շարունակվում է սահմանամերձ շրջաններին հարկային արտոնություններ տալու մասին օրենքի քննարկումը, որի ընթացքում Հեղինե Բիշարյանը հարց ուղղեց Վարդան Այվազյանին:
«Չե՞ք գտնում, որ որոշակի սոցիալական շերտերի նկատմամբ այլ արտոնություններ պետք է կիրառել, ավելի մեղմ մոտեցումներ պետք է լինեն: Կան մարդիկ, որոնք լինելով դրսում ունեն կուտակած գումար, ցանկություն ունեն հետ գալ, ներդրումներ անել: Հարկային արտոնություն տրվի իրենց, կայանան հետո մտնեն հարկային դաշտ»:
«Ձեր մտահոգությունը կիսում եմ, բայց մեխանիզմը չեմ կիսում: Մեխանիզմը օրենսդրական փաթեթում ճիշտ է կիրառված, բայց Ձեր բարձրացրած հարցադրումներով կարելի է այլ մասով նայել, այսինքն` նպատակային սոցիալական ուղղվածությամբ, տրանսֆերների միջոցով, ուղիղ հասցեագրված օգնության միջոցով, իսկ այդ սահմանափակումները կարելի է նայել»: