Araratnews.am-ն այսօր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրեց՝ Հայաստանում միակուսակցականացման վտանգ տեսնո՞ւմ է:
Ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ որոշ շրջանակներ ուզում են հրաշալի այս վերելքը տանել դեպի կուսակցության հաղթանակ: «Սակայն ես չեմ ցանկանա, որ այդ մոտեցումը լինի վերելքի վախճանի սկիզբը: Ո՞ւր են հիմա այն իշխանությունները, որոնք իշխանության լծակն ունեին ամբողջությամբ: Ես կցանկանայի, որ ազգահավաք իմաստասիրությունը հաղթի եւ շարունակություն ունենա այս վերելքը, այս իշխանությունն էլ նախորդից տարբերվի»,- ասաց բանախոսը:
Սոնա Դավթյան