տուն Լուրեր Որոնք են պաշտպանության նախարարության կարևոր ձեռքբերումները. նախարարն ամփոփում է տարին

Որոնք են պաշտպանության նախարարության կարևոր ձեռքբերումները. նախարարն ամփոփում է տարին

113
0

F45194C2-B12A-41E4-9BF6-83AACD94ED34_cx6_cy4_cw92_w1023_r1_s

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին, նշեց, որ այն հագեցած էր ամենատարբեր ուղղություններով. «Առաջնահերթ խնդիրը մնում է մեր զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացումը երեք հիմնական ուղղություններով. առաջին` զենքի, սպառազինության, զինամթերքի խելամիտ ձեռքբերումներն ու մարտական ծառայության մեջ ներդնելը, երկրորդ` մեր զորքի մարտական պատրաստության մակարդակի շարունակական բարձրացումը և երրորդ` պաշտպանության ոլորտում կառավարման արդյունավետության բարձրացումը»:

Ինչ վերաբերում է «ազգ-բանակ» հայեցակարգից բխող ծրագրերի ներդրմանը, նախարարն ընդգծեց, որ դրանք հիմնականում միտված են եղել կրթական ծրագրերին նոր որակ հաղորդելուն. «Կարևոր էր ազգ-բանակ մեծ խորհրդաժողով-ցուցահանդեսը, այդ համաժողովից կյանք առած մի շարք ծրագրեր, օրինակ` Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը  ավագ դպրոց դարձնելու մեր ծրագիրը:

«Թումո-բանակ» ծրագիրը, որի շնորհիվ հարյուրավոր ժամկետային զինծառայողներ, ծառայությանը զուգընթաց, Ստեփանակերտում և Դիլիջանում անցան տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցում: Դա շարունակական է լինելու և խոշոր զորամասերում նախատեսում ենք ներդնել «Թումո» կենտրոններ: Առաջին փորձը «Թումոյի» հետ կատարում ենք հենց Մոնթե Մելքոնյան վարժարանում, որտեղ օրեր անց կբացվի կենտրոնը»:

Տարվա ընթացքում, ինչպես նշեց Վիգեն Սարգսյանը, նաև ակտիվ է եղել ռազմադիվանագիտական կապերի զարգացումը: Շատ ինտենսիվ այցեր են եղել, պաշտոնական այցերով նախարարը եղել է Ռուսաստանում, Վրաստանում, Իրանում, Հունաստանում, Կիպրոսում և Չինաստանում: Իսկ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ, ամփոփելով առաջին շրջափուլը, մի շարք առանցքային պայմանագրեր են կնքվել:

Էմմա Հովսեփյան