տուն ժամանց Որո՞նք են այս տարվա թրենդներն ու հակաթրենդները. նորաձևության մասին

Որո՞նք են այս տարվա թրենդներն ու հակաթրենդները. նորաձևության մասին

120
0

oversizze

Ի՞նչ հագուստ ենք  2016-ին հագնելու և ի՞նչն է ավելի նորաձև լինելու: Եկող տարվա նորաձևության, գույների ու աքսեսուարների մասին Araratnews.am-ի հետ զրույցում պատմեց դիզայներ Դիանա Շատվերյանը.«Այս տարի ևս «oversize» ոճի հագուստը շատ նորաձև է լինելու: Արդեն երեք տարի շարունակ դա նորաձև է ու կարծում եմ, որ երբեք չի էլ լքի նորաձևության բեմը. խոսքը վերաբերում է թե´ զգեստներին, թե´ վերարկուներին, թե´  տաբատներին և այլն: Դա ճապոնական նորաձևությունն է, որը մեզ ստիպեց անցնել «oversize»-ին, նստեցրած հագուստը քանի գնում՝ քչանում է, չհաշված՝ դասականները»:

Դիզայների հավաստմամբ, այս տարի ևս՝ կաշին անփոխարինելի է: Այն գրեթե միշտ նորաձև է՝ թե սևը և  թե գունավորը:

Մեզ մոտ ամռանը նորաձև դարձած «Բոհո» ոճն իր դիրքերում է մնում նաև աշուն-ձմեռ հավաքածուներում: Այն մենք կտեսնենք ոչ միայն հագուստի, այլ նաև աքսեսուարների, պայուսակների, կոշիկների և այլնի մեջ:

Ինչ վերաբերում է նորաձև գույներին՝ ընտրությունը բավականին մեծ է.«Այս տարի կանաչի խակի երանգն է բավականին նորաձև, նաև մոխրագույնը և իր բոլոր երանգները, նույնիսկ՝ ամենաբացերը շատ նորաձև են: Կարմիրը, բորդոն, նարնջագույնը, նաև կապույտի բոլոր երանգները ևս նորաձև են»:

Տարվա նորաձև կոշիկները և պայուսակները ևս անծանոթ չեն լինի. դրանք մեզանում տարածվեցին դեռ նախորդ տարիներից.«Այս տարի նույնպես, շատ նորաձև կլինեն երկար բոտֆորտները (ծնկից բարձր  երկարաճիտ կոշիկներ), որոնք քանի գնում՝ ավելի երկար են դառնում: Ինչ վերաբերում է պայուսակներին՝ նորաձև են և´ մեծ, և´ փոքր պայուսակները՝ կախված իրավիճակից: Նաև ռյուկզակները (ուսապայուսակ)՝ կաշվից, կտորից, որոնց մենք ականատես եղանք միգուցե «Բոհո» ոճի շնորհիվ»:

լլլլլլ

Դիանա Շատվերյանը խոսեց նաև հակաթրենդների մասին, որոնք նկատում է Հայաստանում.«Հակաթրենդները շատ հարաբերական են, երկիրը շատ մեծ նշանակություն ունի հակաթրենդի հարցում: Օրինակ՝ ես շատ կուզեմ, որ ամռանը չհագնեն գիպյուրից երկարաճիտ կոշիկները, կամ օրինակ՝ կրեն մեկ հատ մեծ, կլոր ականջօղ., բայց ոչ  ծաղկավոր վենոկներ, որոնք առօրյայում կրել չի կարելի. եթե թեմատիկ երեկույթ է՝ այո, եթե ֆոտոսեսիա է՝ այո, բայց ոչ՝ առօրյայում»:

163

Դիզայները կողմ է նաև տղամարդու և կնոջ զգեստապահարանների համադրմանը.«Տղամարդու զգեստապահարանը շատ հարմար է: Եվ այդ «oversize»-ն էլ է տղամարդու զգեստապահարանից վերցրած: Իրենք ավելի հարմարավետ են, բայց դա նաև գեղեցիկ է,  երբեք վատ չի նայվել: Անգամ կանացի հագուստը մի փոքր ավելի տղամարդու ոճի մեջ միշտ գեղեցիկ է եղել: Իմ կարծիքով՝ փողկապը, սպիտակ վերնաշապիկը և կոստյումը կնոջ հագին՝ հզոր համադրություն է: Տղամարդու կոշիկները կանանց զգեստապահարանում նույնպես այս տարի շատ նորաձև են. այն նախորդ տարվանից է և դեռ մնում»: