տուն Լուրեր Որո՞նք են ամենաշատ և ամենաքիչ հայտագրված միասնական քննությունները

Որո՞նք են ամենաշատ և ամենաքիչ հայտագրված միասնական քննությունները

138
0

SHANTNEWS.am-ը Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի բաժնից տվյալներ է հավաքել միասնական քննությունների  վերաբերյալ:

Այս տարի միասնական քննությունների անցկացման համար հանրապետությունում ձևավորվել է քննական 33 կենտրոն, որից 10-ը՝ Երևանում, իսկ 23-ը` մարզերում: Դրանք բոլորը դպրոցներ են՝ հիմնական, ավագ, իսկ մարզերում նաև՝ միջնակարգ:

Այս տարի 10 հազար 421 դիմորդ կա, ներառյալ Արցախի Հանրապետությունից: Հայաստանի Հանրապետությունում դիմորդների թիվը 9600 է:

Ձեզ ենք ներկայացնում ամենաշատ և ամենաքիչ հայտագրում ունեցող միասնական քննությունները:

Ամենաշատը հայտագրվել է հայոց լեզու և հայ գրականություն առարկան՝ 5569 դիմորդ, հաջորդիվ անգլերենն է՝ 4760 դիմորդ, ապա մաթեմատիկան՝ 4727 դիմորդ:

Ամենաքիչ հայտագրված քննությունն իտալերենն է, այն կհանձնի ընդամենը 1 շրջանավարտ-դիմորդ, պարսկերեն կհանձնի 3 դիմորդ, իսպաներեն՝ 4:

Հայոց պատմություն առարկան հայտագրել է 1449 դիմորդ, իսկ համաշխարհային պատմություն՝ 45 դիմորդ:

Միասնական քննությունների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ: