տուն Լուրեր Որն է Սևանա լճի ծաղկման պատճառը

Որն է Սևանա լճի ծաղկման պատճառը

225
0

Սևանից ավել ջրառ չի եղել, և դա չէ Սևանա լճի ծաղկման պատճառը: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նախարարի խոսքով՝ կեղտաջրերի հոսքն ափամերձ անտառային տարածքներ, ռեստորանների, հյուրանոցների և այլ մեծաքանակ աղտոտում է գնում, նաև բնակչության կողմից է ավելացել աղտոտումը,  15-20 տարի առաջ այդքան լվացքի մեքենաներ չկային և այդքան քիմիական նյութեր չէին օգտագործվում:

Էրիկ Գրիգորյան լճի ծաղկման պատճառ է նաև համարում ջերմաստիճանը. հունիսին աշխարհում ամենաբարձր ջերմաստիճանն է գրանցվել, տեղումները պակաս են եղել, նաև շատ քամիների պատճառով մեծ գոլորշիացում է եղել:

Նրա կարծիքով՝ ջրի կանաչումը կարելի է վերացնել՝ հիմնված գիտական ուսումնասիրությունների վրա: Նա նշեց, որ առաջին փուլն ավարտվել է, ամենամեծ ֆոսֆորի նստվածքը ցանցավանդակային տնտեսություններում է, և անհրաժեշտության դեպքում դրանք կհանվեն լճից: «Ֆոսֆորները հիմա նվազում են, և ըստ մասնագետների՝ 7-10 օրվա ընթացքում կանաչ գույնը կքայքայվի, կվերանա»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ Բայկալ լճում, Սև ծովում ևս կապտականաչ ջրիմուռների ավելացում կա: