Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով` Միջազգային ճգնաժամային խումբ (International Crisis Group) անկախ կազմակերպության հրապարակած զեկույցի նպատակը միջազգային հանրության ուշադրությունը Ղարաբաղի հակամարտության վրա սևեռելն է, քանի որ այն փոքր-ինչ անտեսված է:
«Այս զեկույցը վերջին տարիներին գրված եւ իրականությանը ամենամոտ զեկույցներից մեկն է: Ընդհանրապես, հայաստանյան արձագանքներին հետեւելով` տպավորություն է, որ այն չեն ընթերցել: Այն չափից շատ բալանսավորված է»,- անդրադառնալով զեկույցին ասաց քաղաքագետը:
Քաղաքագետի կարծիքով` դրական է այն, որ զեկույցում իրականությանը մոտ են ներկայացվել այն մոտեցումները, որոնք գոյություն ունեն Հայաստանում եւ Արցախում` տարածքային զիջումների վերաբերյալ:
Մանրամասները` տեսանյութում: