տուն Լուրեր Որն է եղել գազաբալոնի պայթյունի պատճառը

Որն է եղել գազաբալոնի պայթյունի պատճառը

165
0

gazabalon

Գիշերը ժամը 00:03-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: «ԳԱԶել» մակնիշի 35 ST 762 պետհամարանիշով մարդատար միկրոավտոբուսի պայթյունից, սակայն, որեւէ մեկը չի տուժել:

Գազաբալոնի լիցքավորման ժամանակ տեղի ունեցած պայթյունի պատճառները դեռեւս հայտնի չեն: Այս մասին Araratnews.am-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Պատճառը դեռ քննվում է, ամենաքիչը 4-5 օր պետք է փորձաքննության համար: Միայն հայտնի է , որ բալոնի խնդիր է եղել, գազալցակայանից չի, բայց թե ի՞նչն է պատճառը, որ բալոնը պայթել է, եւ արդյոք անսարքությո՞ւնն է` ցույց կտա քննությունը»,- հայտնեցին ԱԻՆ-ից` չբացառելով, որ գազաբալոնի պայթյունի պատճառ կարող էր լինել նաեւ թույլատրվածից շատ լիցքավորումը:

Հիշեցնենք, որ գազալցակայաններում  մատուցվող ծառայությունների որակը մայիսի 4-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ընթացքում  խիստ անբավարար է գնահատվել վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից:

«Գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման եւ մատուցվող ծառայությունների որակը գնահատվում է խիստ անբավարար: Միայն վերջին շրջանում գրանցվել են գազալցակայաններում գազաբալոնների պայթման մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է դրանց նկատմամբ թերի վերահսկողությամբ»,- ասել էր վարչապետը` ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների  նախարարներին հանձնարարելով խնդրի կարգավորման վերաբերյալ մեկամսյա ժամկետում  առաջարկներ ներկայացնել: