տուն Լուրեր Որքանո՞վ խնդիրը կլուծվի՝ ԲՈՒՀ-երը ՊՈԱԿ-ներից հիմնադրամների փոխելուց հետո

Որքանո՞վ խնդիրը կլուծվի՝ ԲՈՒՀ-երը ՊՈԱԿ-ներից հիմնադրամների փոխելուց հետո

108
0

YSU-BatimentCentral

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով օրենսդիրի 2014թ. հունիսի 21-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշմանը, ասաց, որ, չնայած այն հանձնարարվել էր ֆինանսների նախարարությանը, փաստացի խնդիրը լուծեց կրթության և գիտության նախարարությունը:

«ԵՊՀ-ն միակն էր, որ բաց նամակով դիմեց վարչապետին, ինչից անմիջապես հետո վարչապետն արձագանքեց մեր նամակին` հանձնարարելով ֆինանսների նախարարին զբաղվել խնդրի լուծմամբ: Հայտնի է, որ մասնավոր ձեռնարկություններում աշխատավարձն ավելի բարձր է, իսկ պահումներ կատարվում էր երկու աշխատավարձերից միաժամանակ, համալսարանի մի խումբ երիտասարդ դասախոսներ որոշեցին թողնել ԲՈՒՀ-ում աշխատանքը: Մեկ անձի համար երկու վճար լինել չի կարող: Միակ ուրախալի լուրն այն է, որ որոշ բուհեր ՊՈԱԿ-ներից փոխվեցին հիմնադրամների, իսկ դա դեռևս չենք կարող ասել, թե ինչ հետևանք կունենա»,- ասում է Արմեն Ավետիսյանը:

Նա նշում է, որ դասախոսների մեծ մասը հեռացել է` անգամ գիտակցելով իր կարևորությունը ԲՈՒՀ-ում:

«Եթե խնդիրը լուծվի, կարծում եմ` հեռացած դասախոսների մեծ մասը կվերադառնա»,- ասաց ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահը: