Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղղակի ներդրումներն աճել են 2 մլրդ 764.4 մլն դրամով: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ այս տարվա ինն ամիսներին Հայաստանում տնտեսության իրական հատվածում կատարվել են 59 մլրդ 848.4 մլն դրամ ուղղակի ներդրումներ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 57 մլրդ 084.0 մլն դրամի փոխարեն: Միաժամանակ, Վիճակագրական կոմիտեն արձանագրել է, որ ընդհանուր ներդրումների ցուցանիշն այս տարվա ինն ամիսներին բացասական է եղել 1 մլրդ 941.3 մլն դրամով:
Մի շարք երկրներից Հայաստանում կատարվող ներդրումները նվազել են, ընդ որում նվազել են և ընդհանուր, և ուղղակի ներդրումների ծավալները:
Լիբանանից կատարված ընդհանուր ներդրումներն այս տարվա ինն ամիսներին աճել են 17 մլրդ 923.4 մլն, իսկ ուղղակի ներդրումները՝ 12 մլրդ 401.9 մլն դրամով:
Նիդերլանդներից կատարված ուղղակի ներդրումներն աճել են 298.8 մլն դրամով, իսկ Գերմանիայից կատարված ուղղակի ներդրումներն աճել են 3 մլրդ 609.7 մլն դրամով:
Արաբական Միացյալ էմիություններից կատարված ընդհանուր ներդրումներն աճել են 406.8 մլն, իսկ ուղղակի ներդրումները՝ 417.2 մլն դրամով: