տուն Լուրեր Որքան կտուժի Վրաստանը, եթե ռուսաստանցի զբոսաշրջիկ չունենա

Որքան կտուժի Վրաստանը, եթե ռուսաստանցի զբոսաշրջիկ չունենա

116
0

Զբոսաշրջության ազգային գործակալության 2018 թվականի տվյալներով, Վրաստան ժամանելով ռուսաստանցի  այցելուն միջինը ծախսում է 1326 լարի,- տեղեկացնում է Գրուզիա օն լայնը։

Ընդհանուր առմամբ 2018-ին Ռուսաստանից Վրաստան են ժամանել 1 404 610 այցելու, որոնցից  1 083 874-ը՝ զբոսաշրջիկ։ Զբոսաշրջիկ համարվում են այն այցելուները, որոնք երկրի տարածքում մնում են մեկ օր։ Միջին հաշվով ռուսաստանցի այցելուները Վրաստանում մնացել են 6.3 օր։ Նրանց 1/3-ը Վրաստան առաջին անգամ է այցելել։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որո հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելվում է Ռուսաստանի քաղաքացիներին տեղափոխել Վրաստան։