տուն Լուրեր Որքա՞ն գումար է ծախսվել ՌԴ պատվիրակության՝ Հայաստան այցի ժամանակ

Որքա՞ն գումար է ծախսվել ՌԴ պատվիրակության՝ Հայաստան այցի ժամանակ

108
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՌԴ պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն այցի ծախսերի մասին:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2019 թվականի հունիսի 24-26-ը Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևի գլխավորած պատվիրակության (15 անձ)` Հայաստանի Հանրապետություն այցի ընթացքում ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը՝ 480.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած հաշվետվության»,- ասված է որոշման մեջ: