Դատավորների միջին աշխատավարձի համար կիրառվում է 10-11, 5 գործակից, իսկ բազային աշխատավարձը 66 140 դրամ է եղել: Այս մասին Ազգային ժողովում 2018-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով դատական համակարգի աշխատողների, մասնավորապես, դատավորների աշխատավարձի չափին:
Ըստ Ջանջուղազյանի՝ դատավորների միջին աշխատավարձը տատանվում է 660-760 հազար դրամի շրջանակներում:
Ի պատասխան Արտակ Մանուկյանն ասաց, որ ինքը 10 ընտրանքային դատավորների 2018-ի հայտարարագրած միայն դրամական միջոցներն է ուսումնասիրել եւ պարզել, որ 10 դատավորների հայտարարագրած դրամական միջոցները կազմել են մոտ 1,1 մլրդ դրամ:
Նա ընդգծեց, որ ըստ այդմ ստացվում է, որ մեկ դատավորի միջին աշխատավարձը 100 մլն դրամ գումար է կազմում։