տուն Լուրեր Որքա՞ն է կազմել հոսանքի՝ կառավարության տրամադրած սուբսիդիան. ինֆոգրաֆիկա

Որքա՞ն է կազմել հոսանքի՝ կառավարության տրամադրած սուբսիդիան. ինֆոգրաֆիկա

111
0

5943_Kompensatzia-header2_M

Սեպտեմբերին սպառված էլեկտրաէներգիայի դիմաց բնակչությանը և փոքր բիզնեսին կառավարության տրամադրած սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 923,8 մլն դրամ։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից տեղեկացնում են, որ նշված գումարից 901,2 մլն դրամը հատկացվել է բնակիչ-բաժանորդների սպառած էներգիայի սուբսիդավորմանը (օգոստոսի 986,8 մլն դրամի դիմաց), այլ սպառողների՝ ՓՄՁ-ների դեպքում սուբսիդավորման չափը կազմել է 22,6 մլն դրամ (օգոստոսի 21,2 մլն դրամի դիմաց):

Օգոստոսի համեմատ այն նվազել է շուրջ 84,3 մլն դրամով՝ պայմանավորված գերազանցապես բնակիչ-բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի ծավալների կրճատմամբ։ Սուբսիդավորման կարգի փոփոխությունից (ամսվա ընթացքում մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչներին սուբսիդավորման որոշումից) հետո բնակիչ-բաժանորդների շուրջ 78,8 տոկոսը կամ 601 հազար սպառող հոկտեմբերին ծախսած էլեկտրաէներգիայի համար օգտվել է տրամադրվող փոխհատուցումից։ Նախորդ ամսվա համեմատ սուբսիդավորումից օգտվող բնակիչ-բաժանորդների թիվը 162 հազարով կամ 21,2 տոկոսով կրճատվել է։ Այս խմբի սպառողներին տրամադրվող սուբսիդիայի գումարը հոկտեմբերին նվազել է 40 տոկոսով։

Բնակիչ-բաժանորդների մասով հոկտեմբերի փոխհատուցումը կազմել է 534,5 մլն դրամ։ Սեպտեմբերի համեմատ այն կրճատվել է 366,6 միլիոնով։ Մինչև 500 կՎտ հոսանք օգտագործող ՓՄՁ-ների փոխհատուցման ենթակա գումարը 23,8 մլն դրամ է՝ սեպտեմբերի ցուցանիշից 1,2 մլն դրամով ավելի։

Նոյեմբերին ծախսված էլեկտրաէներգիայի համար բնակիչ-բաժանորդներին և ՓՄՁ-ներին սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 509,4 մլն դրամ։ Այս կրճատումը պայմանավորված է նրանով, որ բնակիչներից շատերը բնակարանը տաքացնում են հոսանքով, գերազանցում են 250 կՎտ/ժ շեմը և զրկվում սուբսիդավորումից:

Նախորդ չորս ամիսներին ընդհանուր առմամբ տրամադրվել է գրեթե 3 մլրդ դրամի փոխհատուցում։ Բնակիչ սպառողների մեծ մասը՝ շուրջ 70 տոկոսը, շարունակել է օգտվել փոխհատուցումից։ Այդպիսի սպառողների թիվը նոյեմբերին եղել է ավելի քան 543 հազար։ Նոյեմբերին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց բնակիչ-բաժանորդներին տրամադրված սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է շուրջ 487 մլն դրամ։

Հիշեցնենք՝ բնակիչ-բաժանորդների և ՓՄՁ-ների օգտագործած էլեկտրաէներգիայի փոխհատուցումը կշարունակվի մինչև 2016թ. հուլիսի 31-ը։

yerevan.today