Շոումեն Գարիկ Մարտիրոսյանի բնակարանը գտնվում է «Ոսկե բանալիներ 2» էլիտար բնակելի համալիրում: Ռուսական շոու բիզնեսի աստղերից համալիրում նույնպես բնակարան են ձեռք բերել Դանա Բորիսովան և Տիմատին. հաղորդում է Телепрограмма լրատվակայքը:
Բնակելի համալիրը գտնվում է Մոսկվայի հարավարևմտյան հատվածում՝ Ռամենկի շրջանում:
Մարտիրոսյանի բնակարանի տարածքը կազմում է 153 քառակուսի մետր: Ըստ աղբյուրի տվյալների՝ այն արժե 83 մլն ռուբլի (մոտ 1,5 մլն դոլար):