տուն Լուրեր Որևէ վատ բան չեմ արել. ՌԴ դեսպանը՝ Քոչարյանի հետ հանդիպման մասին. Armlur.am

Որևէ վատ բան չեմ արել. ՌԴ դեսպանը՝ Քոչարյանի հետ հանդիպման մասին. Armlur.am

133
0

Ես համաձայն եմ այն կարծիքի հետ, որ արտահայտում են Ռուսաստանում՝ որևէ վատ բան չեմ արել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելով: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանում լավ չեն ընդունել նրա հանդիպմանը պաշտոնաթող նախագահի հետ, իսկ Ռուսաստանում կարծում են՝ ոչ մի վատ բան չկա դրանում:

Նա նշել է, որ իր կարծիքով դեսպանի պարտականությունն է հանդիպել քաղաքական, հասարակական, պետական գործիչների, նաև իշխող քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների հետ:

Դիտարկմանը՝ Ռոբերտ Քոչարյանը քրեական գործով է անցնում, դրա համար են քննադատությունները, դեսպանն ասաց, որ արդեն մեկնաբանեց և ավելացնելու բան չունի:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերը Քոչարյանի հետ հունիսի 13-ին հանդիպել է քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր հերթական հանդիպումների շրջանակներում, այս մասին ասվում է Հայաստանում ՌԴ դեսպանատան կայքում զետեղված հաղորդագրությունում։