ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Forrights.am-ում հրապարակված հոդվածին, որում ներկայացված էր Մատաղիսի զորամասերից մեկում տիրող իրավիճակը։
«Հրաձգային գումարտակի շտաբի պետ, Գյոզալյանի տեղակալ, մայոր Արթուր Հայիկի Ֆահրադյանը:
Կներեք այս կտորը առանձնացնելու համար, ամբողջ հոդվածը այստեղ չեմ դնում: Բայց հետաքրքրվողները կհասկանան:
Բնականաբար ձեր ընթերցողների մեծամասնությունը կկարդա այդ սրտաճմլիկ խոսքերը, Ֆահրադյանին ազգի թշնամի կհանի, չի էլ հասկանա, որ վերին աստիճանի անգրագիտություն է գումարտակի ՇՊ-ին գնդի հրամանատարի տեղակալի հետ եք շփոթում, որ նա չի կարող լինել գնդի հրամանատարի աջ ձեռքը: Բնականաբար կկարդան կասեն. Վայ քոռանամ ես, երեխեքն ինչ են արել, հաց են էլի կերել, հո եսիմ ինչ չեն արել: Բնականաբար դուք էլ չեք պատմի, որ այդպես անթույլատրելի տեղում, անթույլատրելի ժամին անմեղ հաց ուտելը առնվազն հանցանք է ու հանցանքի բուն: Դե իհարկե չեք պատմի, նախ պետք է հականաք դա, որ պատմեք: Եթե անգամ երկար չպատմեմ, թե ինչու է այդպես բավական է միայն հիշել, որ հենց նույն զորամասում նման «անմեղ հաց ուտելու» պատճառով առնվազն սպանությունների գործ կա, ահեղ ու սահմռկեցուցիչ գործ, և մեկ ու կես տարի առաջ էլ էլի «անմեղ հացից» հետո մի քանի հոգի վթարվեց ու լճում խեղդվեց:
Հ.Գ. որևէ մեկը չկարծի, որ ես արդարացնում եմ որևէ հանցագործ սպայի: Բայց այս աստիճան անգրագետ, այս աստիճան զորքից ու բանակից չհասկացող հոդվածներով է ամենից շատ խարխլվում բանակի մարտական ոգին, հավատքն ու վստահությունը: Եվ դա բնականաբար կատարում են նույն մարդիկ»: