տուն Լուրեր Որևէ լուծում չենք կարող ակնկալել. քաղաքագետ

Որևէ լուծում չենք կարող ակնկալել. քաղաքագետ

153
0

axasi

«Ռուս-թուրքական հարաբերությունները օրակարգում երկրորդական են, հիմնականում քննարկվել են Սիրիայի, Ուկրաինայի հարցերը: Լավրովը հույս ունի այդ երկու հարցերը իրար հետ կապել, այսինքն՝ Սիրիայի հարցում որոշ զիջումների գնալ և Ուկրաինայի հարցում առաջընթաց ձեռք բերել: Ինչին, դատելով պաշտոնական հաղորդագրություններից, Քերին դեմ է»,- անդրադառնալով Լավրով-Քերի հանդիպմանն՝  Araratnews.am-ին ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք՝ այսօր Մոսկվայում հանդիպել են ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:

Ինչ վերաբերում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հնարավոր քննարկումներին, ապա քաղաքագետի կարծիքով՝ նման քննարկումների հավանականություն գրեթե չկա, հատկապես որ առաջիկայում սպասվում է նախագահների հանդիպում:

Նախագահների հանդիպումից, նշեց՝ հիմնական ակնկալիքն էլ այն է, որ դրանից հետո սահմանին լարվածությունը կմեղմանա:

«Որևէ լուծում, իհարկե, չենք կարող ակնկալել, բայց լարվածության թուլացում կլինի»,- հավելեց Աղասի Ենոքյանը: