Ստեփանակերտի թիվ 3/7 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Վալեր Սահակյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այսօր առավոտյան մեկնարկած խորհրդարանական ընտրություններին, ասել է, որ որևէ բողոք չի եղել քվեարկության հետ կապված։
«Առավոտյան ժամերին քվեարկողների պասիվություն էր նկատվում, իսկ հիմա արդեն ակտիվություն կա»,- նշել է հանձնաժողովի նախագահը և հավելել, որ ժամը 11-ի դրությամբ քվեարկել են 200 քաղաքացի։
Վ. Սահակյանի խոսքով՝ որևէ բողոք չի եղել, ընտրությունն ընթանում է թափանցիկ, արդար ու ժողովրդավարական, և ակնկալում կայացած ընտրություն։
տուն Լուրեր Որևէ բողոք չի եղել, քվեարկությունն ընթանում է արդար ու թափանցիկ. ընտրական հանձնաժողովի...