Այս օրենքը պետք է կոչվի ոչ թե անվանագրված անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք, այլ անձնական տվյալները երրորդ անձնանց՝ այլ երկրներին փոխանցելու մասին օրենք:
Այս մասին այսօր Ազգային Ժողովում ասաց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
«Ինչքան խորն եմ ծանոթանում օրենքի տեքստին, ինչքան մասնակցում եմ հարցուպատասխանին՝ ավելի ու ավելի շատ համոզվում եմ այդ հարցում: Ֆինանսական այդ աջակցությունը, որը դրված է այդ օրենքի տակ, հենց այդ նպատակով է: Որև մեկը մեր քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությունը էֆեկտիվ դարձնելու համար մեզ չէր վճարի: Մոտ տասը ոլորտ հանված է այս օրենքի կարգավորման շրջանակից: Մենք գործակալությունը ստեղծում ենք և բավական մեծ լիազորություններով ենք օժտում, օրենքի պահանջների խախտման դեպքում վարչական պատսխանատվության միջոց է կիրառում: Անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ արգելվում է, այսինքն օրեսնդիրը շատ լավ հասկանում է սրա վտանգենրը: Այս գործակալությանը այսպիսի լիազորություններ ենք տալիս, արդյոք կարո՞ղ ենք այսպիսի ծավալի ինֆորմացիայի վրա վերահսկողության հասնել»,-ասաց Ջհանգիրյանը: