Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ Ուկրաինան ապագա ունի միայն դաշնային կառավարման ձևի առկայության դեպքում։
«Ուկրաինան բարդ երկիր է, և ոչ միայն էթնիկական կազմով, այլ նաև ներկայիս վիճակով նրա ձևավորման առումով», — ասել է ՌԴ նախագահը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Այն հարցին, թե արդյոք Ուկրաինան ապագա ունի՝ Պուտինը պատասխանել է․ «Կարծում եմ ունի։ Այն մեծ պետություն է՝ 43-44 մլն բնակչությամբ։ Այն մեծ եվրոպական երկիր է եվրոպական մշակույթով․․․ Սակայն նրանց մոտ բացակայում է այն ընկալումը, որ որպեսզի լինեն հաջողակ, կայուն, բարգավաճող, անհրաժեշտ է, որպեսզի բոլոր մարդիկ, որոնք ապրում են այս տարածքում, ինչ լեզվով էլ որ խոսեն, զգան, որ դա իրենց տարածքն է, իրենց հայրենիքը», — ասել է նա՝ հավելելով, որ նման դրական զարգացման համար անհրաժեշտ է իրականացնել Ուկրաինայի ֆեդերալիզացիան։ Իսկ ապակենտրոնացման մասին խոսկացություններն, ըստ Պուտինի, լոկ բառեր են։