տուն Լուրեր Որ դեպքում կարող են քաղաքական ուժերը վերահաշվարկ պահանջել. Մուկուչյանի պարզաբանումը

Որ դեպքում կարող են քաղաքական ուժերը վերահաշվարկ պահանջել. Մուկուչյանի պարզաբանումը

89
0

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանին լրագրողներն այսօր հարցրին՝ ո՞ր դեպքում կարող է ՀՀԿ-ն վերահաշվարկ պահանջել եւ քանի՞ ընտրատեղամասում է հնարավոր անել դա:

Տիգրան Մուկուչանի պարզաբանմամբ՝ վերահաշվարկի դիմումը բավական է, որ ԿԸՀ-ն սկսի դա անել: «Եթե վերահաշվարկը ներկայացնում է վստահված անձը, որը ներկա է եղել ընտրատեղամասում, թեկնածուն, որը ներկա է եղել քվեարկության արդյունքների ամփոփմանը, հանձնաժողովի անդամը, որը ներկայացրել է հատուկ կարծիք, որեւէ լրացուցիչ հիմնավորման եւ ապացույցի անհրաժեշտություն չկա»,- ասաց ԿԸՀ նախագահը:

Սոնա Դավթյան