տուն Լուրեր Ոնց որ լավ չեք հասկանում, որ մի անգամ ասում եմ. Վարչապետը նկատողություն...

Ոնց որ լավ չեք հասկանում, որ մի անգամ ասում եմ. Վարչապետը նկատողություն արեց

100
0

hovik-abrahamyan-600x400

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց գործադիրի անդամներից մի քանիսին: Նշենք, որ  ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում էր օրենսդրական մի նախաձեռնություն: Նախարարին զուգահեռ նիստին ներկաները զրուցում էին: Սա առաջացրեց Հովիկ Աբրահամյանի զայրույթը, եւ նա նկատողություն արեց: «Էդ վերջում մի քիչ կամաց, ոնց որ լավ չեք հասկանում, որ մի անգամ ասում եմ»,- նշեց վարչապետը: Իսկ, թե ովքեր էին նախարարին զուգահեռ խոսում, պարզ չդարձավ: