տուն Լուրեր Վոլոդյա Ֆրանգուլյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Վոլոդյա Ֆրանգուլյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

98
0

1

Նովի Սադում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Ազատ ոճի 61 կգ քաշային կարգում Վոլոդյա Ֆրանգուլյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Հայ ըմբիշը մեդալի համար պայքարում 10:0 հաշվով հաղթել է թուրք Աբդի Զուռնաչիին:

Հիշեցնենք, որ Ֆրանգուլյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից: Այդ փուլում նա ուժեղ էր սլովակ Միկոլա Բոլոտնյուկից՝ 5:4: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 13:2 հաշվով հաղթել է Դիմիտար Իվանովին (Բուլղարիա): Ֆրանգուլյանը պարտվել է կիսաեզրափակչում՝ 1:11 հաշվով զիջելով Ախմեդ Չակաևին (Ռուսաստան):