Հինգ տարվա ընթացքում գերմանական Volkswagen Group ավտոմոբիլային կոնցեռնը պատրաստվում է 113 միլիարդ դոլար ներդնել՝ աշխարհի խոշորագույն ավտոմոբիլ արտադրող կոնցեռնը դառնալու նպատակ հետապնդելով: Այսօր այդ կոչումը պատկանում է ճապոնական Toyota-ին:
Reuters-ի տվյալներով՝ Volkswagen-ը արդեն հավանություն է տվել գործարաններում, ավտոմոբիլների և գիտական ուսումասիրությունների ոլորտում ներդրումներ կատարելու որոշմանը: