Այսօր մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան խճուղում բախվել են Opel մակնիշի 35 RN 532 համարանիշի և Irbis մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլետը, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի վարորդի և մահացած մոտոցիկլավարի ինքնությունը։