Այսօր` հունիսի 28-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում` Տիգրանաշեն գյուղի վարչական տարածքի Քյարքի ոլորաններում, բախվել են Opel Zamfira մակնիշի 44 AA 744 համարանիշի և ГАЗ 2705 մակնիշի 10 ՍՏ 493 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 250 մ գլխիվայր գլորվելով` հայտնվել ձորում ` ապառաժ քարերի վրա: Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Մահացածները նետված են եղել ավտոմեքենաներից, ում դիերը, այդ թվում` մի երեխայի, փրկարարները հայտնաբերել են մենքենաներից բավականին մեծ հեռավորության վրա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: