Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի աշխատակիցները և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Նոր Նորք բաժնի թիվ 9 հրշեջ-փրկարակական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Արմեն Գյուրջինյանի և ավագ հրահանգիչ Արտյոմ Բաբայանի գլխավորությամբ: Պարզվել է, որ նույն ժամին Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակիչ, 55-ամյա Արտաշ Միլիտոսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 ZM 401 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում: