տուն Լուրեր Ողբերգական ավտովթար Մասիս-Նուբարաշեն ճանապարհին

Ողբերգական ավտովթար Մասիս-Նուբարաշեն ճանապարհին

96
0

վթար

Ինչպես հաղորդում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, հուլիսի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Նուբարաշեն ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Վարորդը՝ 1970 թ. ծնված Մանվել Աբրահամյանը, և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մ. Աբրահամյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է քննություն: