տուն Լուրեր Ոչ ճիշտ սնվելուց մահերն ավելի շատ են լինում, քան պատերազմներից. Մելիտա Հակոբյան

Ոչ ճիշտ սնվելուց մահերն ավելի շատ են լինում, քան պատերազմներից. Մելիտա Հակոբյան

117
0

1398083614-2637

Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրն: Սպառողների իրավուքների, սպառողների դեֆիցիտի, ոչ ճիշտ սնունդ օգտագործելու մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: «Սպառողների իրավունքները բոլոր տեղերում են խախտվում: Մենք հիմա սպառողների դեֆիցիտ ունենք: Այն խանութներն են վատ աշխատում, որոնք, այսպես ասած, հազիվ վաճառում են իրենց ապրանքները, և հետ վերցնելուց հրաժարվում են: Մենք հիմա ամեն ինչ անում ենք, որ օգնենք սպառողներին և պահպանենք նրանց իրավունքները»:

Սպառողն ինքն է որոշ դեպքերում մեղավոր, որ իր իրավունքները խախտվում են, նշեց Մելիտա Հակոբյանը: «Մարդն ինքն է իր իրավունքների տերը: Եթե սպառողը գնում է օգտագործմանը ոչ պիտանի ապրանք, ու դիմում է մեզ, ապա մեր գործողությունը որը պետք է լինի»:

Հայ հասարակությունն այժմ սնվում է «Արագ սննդի» կետերում, որը վնասակար է շատ, հայտնեց Մելիտա Հակոբյանը: «Ոչ ճիշտ սնվելուց մահերն ավելի շատ են լինում, քան պատերազմներից: Մեզ համար ներկա պահին ամենավնասակար սնունդը արագ սնունդն է: Երևանի հասարակության 2,4 տոկոսը օգտվում է արագ սննդից: Արագ սննդի միակ առավելությունն արագ ուտելն է, կամ ուտելու վրա երկար ժամանակ չծախսելը: Իսկ արագ սննդի մյուս բոլոր ֆունկցիաները  մարդու առողջությանը վնասակար են: Ցավոք սրտի, մեզ մոտ արագ սննդի կետերը գնալով շատանում են: Արագ սննդից կարող են օգտվել մեծահասակները՝ այն էլ շաբաթը մեկ անգամ: Հասունացման տարիքում գտնվող պատանիներին արգելվում է դրանից օգտվելը»: