տուն Լուրեր Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակ է. Օհանյան

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակ է. Օհանյան

119
0

seyran-ohanyan

ՀՀ  Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հրավիրված ասուլիսում  ամփոփել է նախորդ ուսումնական անցած տարին:

Նախարարը հայտարարեց, որ 2015թ. ՀՀ զինված ուժերի համար ձեռքբերումների եւ դիրքերի ամրապնդման տարի էր: «2015թ. մենք մեր գործունեությունն իրականացրել ենք չափազանց լարված իրավիճակում՝ հակառակորդի կողմից սանձազերծած տարբեր խախտումների, ոտնձգությունների, որոնք արտահայտվել են դիվերսիոն գործողություններով, կրակոցներով, ընդ որում կրակոցների տրամաչափը հասցնելով մաքսիմումի, օգտագործելով ականանետներ 60, 82, 120 մմ, ռեակտիվ համազարկային համակարգերի, հրանոթների եւ նույնիսկ տանկերի կրակոցներով: Այդ իրականության մեջ ՀՀ զինված ուժերի, հրամանատարների եւ նրանց ենթակների հմուտ գործողությունների շնորհիվ մենք կարողացել են զինված դիմակայության շրջանակներում զսպել հակառակորդին, ոչ միայն պաշտպանական մարտերի ժամանակ, այլ նաեւ շատ դեպքերում կանխարգելիչ միջոցառումներ իրականցնելով ապահովել խաղաղ իրավիճակ սահմաններում՝ չնայած որ խաղաղ իրավիճակը մեզ համար հարաբերական իրավիճակ է, ինչպես ընդունված է ասել ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակ է»,- ասաց Օհանյանը:

Կարեւորագույն ուղղությունների շարքում նա նշեց մարտական առաջադրանքների կատարումը, մարտունակության բարձրացումը, գործընկեր երկրների հետ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը, տեխնիկայի ու սպառազինման կատարելագործումը: Ընդ որում օտարերկրյա արտադրության սպառազինում ձեռք բերելուց բացի զարգանում է նաեւ հայրենական պաշտպանական արդյունաբերությունը:

Խոսելով այս տարվա անելիքներից, Սեյրան Օհանյանը նշեց, թե 2016 թ. հրամանատարների նախապատրաստման տարի է հայտարարվել, որի նպատակն է բարձրացնել հրամանատարային կազմի ու դրա արդյունքում՝ նաեւ ընդհանուր ԶՈւ պատրաստվածությունը: