տուն Լուրեր Ոչ մի միջադեպ չի եղել. Գ. Ղլեչյան

Ոչ մի միջադեպ չի եղել. Գ. Ղլեչյան

105
0

nubarashen-penitentiary1

ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը հայտարարում է, որ «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկում երեկ լարված իրավիճակ չի եղել, եւ մամուլի հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում: Դրա մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Ղլեչյանը: Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Մելիքյանից ահազանգ է ստացել, որ ՔԿՀ-ում լարված վիճակ է: «Մեր իրավունքները ոտնահարված են. եթե այսպես շարունակվի՝ դատապարտյալները առավել վատ քայլերի կդիմեն»,- ասել էր  նա:

Բացի այդ քրեակատարողական հիմնարկից հայտնել էին, թե մի քանի դատապարտյալներ թուք են ներարկում իրենց:

Մինչդեռ Գոռ Ղլեչյանը պնդեց, որ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել: «Ոչ մի միջադեպ չի եղել»,- ասաց Ղլեչյանը: