Այսօր հայ-ռուսական միջխորհրդական հանձնաժողովի նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել:
Պարզվում է, որ ԱԺ արարողակարգի ծառայությունը ԲՀԿ- պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանի և Վահան Բաբայանի, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի անունով թղթեր չի տեղադրել, դրանով իսկ զրկելով պատգամավորներին նիստին մասնակցելու իրավունքից: Հիշյալ պատգամավորները լքել են դահլիճը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ականները ամենաակտիվ դերակատարումն են ունեցել այս հանձնաժողովի կայացման գործում: