տուն Լուրեր Ոչ Էդուարդ Բաբայանը, ոչ որևէ անձ չի հարվածել. Նաիրա Զոհրաբյան

Ոչ Էդուարդ Բաբայանը, ոչ որևէ անձ չի հարվածել. Նաիրա Զոհրաբյան

127
0

Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է Օլիմպավանի միջադեպին։ Նա նշեց, որ պետք է հիմք ընդունել տուժողի հայտարարությունը, որ իր հանդեպ որևէ բռնություն չի եղել։ “Ոչ Էդուարդ Բաբայանը, ոչ որևէ անձ չի հարվածել”,- ասաց նա։

Հիշեցնենք, որ անկախ տուժողի՝ իր նախնական հայտարարությունից հրաժարվելուն, Էդուարդ Բաբայանին այսօր մեղադրանք է առաջադրվել մարմնական ծանր վնասվածք հասցնելու համար: