տուն Լուրեր Ոչ բոլորն են շահագրգռված սահմանամերձ գոտին հարկային բեռից ազատելու հարցով. Գալուստ Սահակյան

Ոչ բոլորն են շահագրգռված սահմանամերձ գոտին հարկային բեռից ազատելու հարցով. Գալուստ Սահակյան

147
0

Arcvik-Minasyan

ԱԺ քառօրյայի ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցով դիմեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Հարցս վերաբերում է ավելի շատ սահմանամերձ գոտում գործունեություն ծավալողներին հարկերից ազատելու առաջարկին: Եթե շտապ ենք ուզում անել՝ խնդիր չկա, բայց կարող ենք համայնքների ներկայացուցիչներին հրավիրել ու մանրամասն քննարկում անել, մանավանդ, որ 6 խմբակցություններս էլ շահագրգռված ենք»,-եզրափակեց պատգամավորը:

Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց, որ կասկածում է բոլորի շահագրգռված լինելու առումով:

«Ես չեմ կարծում թե բոլորն են շահագրգռված: Ես ժամանակին առաջարկել եմ նման քննարկում անելուն, ինչը մերժվել է, իհարկե ոչ բոլորի կողմից»: