Հուլիոս Կեսար
Պատմական աղբյուրները որոշակի տեղեկություններ են պարունակում Հռոմի տիրակալ Հուլիոս Կեսարի ոչ ավանդական սեռական կողմնորոշման վերաբերյալ: Ինչպես հայտնի է, հին Հռոմում նույնասեռ կապերն անբնական չէին համարվում: Երիտասարդ տարիքում Կեսարը հյուրընկալվել է Բյութանիայի թագավոր Նիկոմեդիոս 4-րդի մոտ և երեք տարի շարունակ վերջինիս սիրեկանը եղել:
Ալեքսանդր Մակեդոնացի
Մակեդոնացին երեք կին ուներ, բայց բոլոր այս ամուսնությունները բացառապես քաղաքական հիմք ունեին: Իրական սեր Մակեդոնացին տածում էր միայն իր «մտերիմ ընկեր» Հեփասթիոնի հանդեպ:
Ռիչարդ Առյուծասիրտ
Պատմաբանները մինչ օրս վիճում են Ռիչարդ Առյուծասիրտի սեռական կողմնորոշման շուրջ: Պահպանվել են պատմական գրառումներ, ըստ որոնց, որպես Անգլիայի և Ֆրանսիայի միջև կնքված դաշինքի ամրագրման խորհրդանիշ, Ռիչարդը մեկ գիշեր է անցկացրել Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 2-րդի հետ:
Էդուարդ II
Թեև Անգլիայի թագավոր Էդուարդ 2-րդն ամուսնացած էր Իզաբելլայի հետ, սակայն վերջինիս հանդեպ առանձնակի հետաքրքրություն չուներ: Պատմական որոշ աղբյուրներ պնդում են, որ Էդուարդը հաճախ էր ժամանակ անցկացնում գրավիչ տղամարդկանց հետ:
Ադոլֆ Հիտլեր
Ադոլֆ Հիտլերի` նույնասեռականության մասին կասկածները տարածվեցին պատմաբան Լոթար Մախտանի գրքի լուսընծայումից հետո: Ըստ գրքի, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ռազմագոտում Հիտլերին բազմիցս տեսել են տղամարդ-մարմնավաճառի հետ: