տուն Լուրեր Ուզում ենք, որ մեր երկիրը ավելի լավը լինի, բայց ինչպե՞ս. Լեռնիկ Ալեքսանյան

Ուզում ենք, որ մեր երկիրը ավելի լավը լինի, բայց ինչպե՞ս. Լեռնիկ Ալեքսանյան

122
0

MHM66726-copy10

Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, խոսելով հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած հանրահավաքի մասին, ասաց, որ միասնականություն չկար երեք ուժերի միջև:

«Ամեն լիդեր ինքն իր խնդիրներն ուներ: ԲՀԿ ղեկավարը դիտարկումներ արեց կոնկրետ, առանցքային խնդիրների հետ կապված, Լևոն Տեր-Պետրոսյանն արտահայտեց կոնցեպտուալ մտքեր, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասեց բաներ, որոնք եռյակի գաղափարի առանցքի շուրջը չէր,- նշում է պատգամավորը և շարունակում.«Ես չկարողացա գտնել միացություն, որի շուրջ կարողանայի միավորել եռյակին: Այն ընդդիմությունը, որը կարողանում է գնահատականներ տալ ոչ միայն տնտեսության վերաբերյալ, այլ` ընդհանրապես, նա օգնում է իշխանություններին, հատկապես այն իշխանություններին, որոնք ուզում են բարեփոխումներ իրականացնել: այդ բարեփոխումներն իրականացնելու համար ինքնամաքրման պոցես պետք է սկսվի: Այդ առումով ես կուզեի, որ մեր ընդդիմությունը ավելի լավը լինի»:

Լեռնիկ Ալեքսանյանի համոզմամբ` խնդիրներ կան երկրում, բայց դրանց լուծման եղանակը ոչ ոք չի առաջարկում.

«Ուզում ենք, որ մեր երկիրը ավելի լավը լինի, բայց ինչպե՞ս, չկա ոչ պատասխան, ոչ` ծրագիր: Տեսեք, այդ հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանը եվրոպական արժեքներն առաջ քաշեց, Լևոն Տեր-Պետրոսյանը հատկապես այդ հանրահավաքում ավելի շեշտադրեց Եվրասիական միության միացումը, Ծառուկյանը փորձեց տնտեսական այդ խնդիրները վեր հանել: Ես չտեսա եռյակի մեջ հիմնական սկզբունքային միասնությունը»,- ասում է նա: