Իրանի արևելյան հատվածում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժի օջախը գտնվել է 40 կմ խորության վրա:
Միևնույն ժամանակ ցնցումներ են գրանցվել նաև Քերման նահանգում. ուժգնությունը կազմել է 6,2 մագնիտուդ:
Նշենք, որ Իրանում նոյեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին), տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել էր ավելի քան 600 մարդ: